Ողբերգական լուր․շենքի պայթյունի հետեվանքով փլատակների տակից դուրս բերված վիրավորներից մեկը մահացավ

Ողբերգական լուր․շենքի պայթյունի հետեվանքով փլատակների տակից դուրս բերված վիրավորներից մեկը մահացավ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երևան քաղաքի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած կասկածելի պայթյունի և փլուզման հետևանքով։

 

Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Նա ուներ մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, առաջին օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։

 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, խոշոր փլուզում է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 շենքում։ © shamshyan.com

https://shamshyan.com/hy/article/2020/08/29/1163335/