Քիչ առաջ, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել խոտով բարձած բեռնատար ավտոմեքենայում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Կրակը տարածվել է ու վնասել նաև մեկ այլ ավտոմեքենա։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները։
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների վարորդների ինքնությունը, և արդյոք հրդեհի հետևանքով տուժածներ կա՞ն, թե՞ ոչ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված գազալցակայանը պատկանում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին, ով սպանվել էր ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ «Կարամելի Հարութ» մականվամբ՝ Հարություն Կարագյոզյանի կողմից։



