Խոշոր ավտովթար Երևանում

Խոշոր ավտովթար Երևանում

Այսօր, սեպտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում Կոմիտաս պողոտա Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Ford Transit մակնիշի 489 SU 54 համարանիշի և Hyundai Sonata մակնիշի 36 AQ 563 համարանիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Ford Transit-ը, որը հաշվառված է Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի։

 

Եվ օպերատվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորներին, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց։

 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Ռաֆայել Սարգսյանն ու տեսուչ Դավիթ Հովհաննիսյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է օրվա հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Շտապօգնության ավտոմեքենան, որը լուսային և ձայնային ազդանշանները չի միացրել։ Մինչդեռ վարորդը հերքում էր, ասելով, որ ինքը միացրել է։  

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: