Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր. ժամանել են Երևանի փոխոստիկանապետը, տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր. ժամանել են Երևանի փոխոստիկանապետը, տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը

Այսօր՝ օգոստոսի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռիգայի փողոցում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովիկ Արիստակեսյանը: Ոստիկանները պարզել են, որ կրակոցներն հնչել են ոչ թե Ռիգայի փողոցում, այլ Արաբկիր 19 փողոցում: Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր: Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոյանի և ավագ քննիչ Տիգրան Միրզոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Տ. Միրզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք նշված միջադեպի հետ կապված՝ վիրավոր կամ վիրավորներ դիմել են հիվանդանոցներ, թե ոչ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: