Պայթյուն` Կապանում

Պայթյուն` Կապանում

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի 16-րդ շենքում մի բնակարան է վառվում:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 44-ամյա մի քաղաքացուհու կողմից գազօջախը վառելու ընթացքում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել, և պայթյուն է տեղի ունեցել. քաղաքացուհին և նրա 26-ամյա որդին մարմնի տարբեր մասերի թերմիկ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նշանակվել է ԴԲՓ:

 

Նախապատրաստվում են նյութեր: