Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել. նրան հոսպիտալացրել են «Արմենիա» ՀԲԿ

Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել. նրան հոսպիտալացրել են «Արմենիա» ՀԲԿ

Հուլիսի 29-ին, ժամը 12։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

 

Ոստիկանության աշխատակիցները տեղում են․ նախնական տեղեկատվության համաձայն քաղաքացին ցույց է տալիս կենդանության նշաններ։

 

Շտապօգնության աշխատակիցները ևս մոտեցել են դեպքի վայր և քաղաքացուն հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ։