Վանաձորում 28 ամյա երիտասարդ է մահացել. կրակել են գլխին

Վանաձորում 28 ամյա երիտասարդ է մահացել. կրակել են գլխին

Սեպտեմբերի 19-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժինը հաղորդում է ստացել, որ գլխի հրազենային վնասվածքով Վանաձոր քաղաքի հագուստի շուկայի մոտից իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 28-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

 

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 11.50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գորկու փողոցում անհայտ անձի կողմից որսորդական հրացանից արձակած կրակոցներից»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

 

Իրավապահները դեպքի վայրում հայնտաբերել են որսորդական հրացանի փամփուշտի 3 պարկուճ և պարկուճի 1 խցան:

Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ նույն օրը' ժամը 11.50-ի սահմաններում, Գորկու փողոցում երիտասարդի վրա «Չերչիլ» տիպի որսորդական հրացանից կրակել է Վանաձոր քաղաքի 31-ամյա մի բնակիչ:

 

Որսորդական հրացանը հայտնաբերվել և առգրավվել է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ 31-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն: