Արտակարգ դեպք Երևանում. Մի ամբողջ ընտանիք տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք Երևանում. Մի ամբողջ ընտանիք տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում «Այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենետրոնի շտապօգնության խումբը «ջերմային այրվածք՝ երկրորդ, երրորդ աստիճանի դաստակների 2 տոկոս այրվածքով» Շահամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանից իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու։

 

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Երեմյանի գլխավորությամ,այս մասին հայտնում է Shamshyan com-ը:

 

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Շահամիրյան փողոցի բնակիչներ՝ 35-ամյա Գայանե Չ-ն, 58-ամյա Անուշ Բ-ն, 60-ամյա Էդիկ Ծ-ն և 3-ամյա Մանե Ծ-ն։

 

Համայնքային ոստիկանության տեսուչն ու անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր Քոչարյանը պարզել են, որ նշված անձինք այրվածքները ստացել են բնակարանում գազի արտահոսքից առաջացած բոցից։

 

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն