Կրակոցներ. 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Կրակոցներ. 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով և դանակահարված իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում  է shamshyan.com-ը:

 

 Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 30-ամյա Գարուշ Սահակյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի շրջանի հրազենային վերք, խորանիստ զարկերակների վնասվածքներ, արտաքին արյունահոսություն, հեմորալգիկ շոկ 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ: Արդեն կանչով հիվանդանոց են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Բազունցի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոնյանի գլխավորությամբ:

 

Մինչ ոստիկաններն ու քննիչները պարզում էին, թե որտեղից է վիրավորը տեղափոխվել հիվանդանոց, Էրեբունի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոտիկանության Վաղարշապատի բաժին, որ «պոլօիտրավմա, կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ, 33-ամյա Կարեն Ալավերդյանը, և «աջ և ձախ ստորին վերջույթների հրազենային վնասում» ախտորոշմամբ 37-ամյա Ավագ Ալավերդյանը: Հիվանդանոցներում բժիշկները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված անձինք հրազենյաին և մարմնական վնասվածքները ստացել են իրենց գյուղի Ռ. Ավագյան փողոցում, որտեղ ժամանած իրավապահները հայտնաբերել են տարբեր տեսակի ատր-անակներից արձակված մի քանի պարկուճ, կոտրված շշեր, և արնանման հետքեր: Տեղում աշխատել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետները՝ ավագ փորձաքրեագետ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Սամսոյանի կողմից նյութեր եննախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական և դատաբժշկական: