Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, սակրավորներից մեկը ստացել է վնասվածքներ։

Այս մասին լուրը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա։