ՀՀ ՊՆ-ից հերքում են

ՀՀ ՊՆ-ից հերքում են

Այսօր առավոտից մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ են իրականացվում, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական զորքերը հանվում են։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը անդրադառնալով տարածվող լուրերին՝ հերքեց դրանք։

«Նման իրադարձություն տեղի չի ունենում»,– ասաց նա։