ՀՀ ՊՆ-ն հերքում է ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առկայության մասին Բաքվի պաշտոնական կեղծ հաղորդագրությունները

ՀՀ ՊՆ-ն հերքում է ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առկայության մասին Բաքվի պաշտոնական կեղծ հաղորդագրությունները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության սեպտեմբերի 24-ին տարածած հաղորդագրության մեջ, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնական այլ հաղորդագրություններում, շարունակում է շրջանառվել Լեռնային Ղարաբաղում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առկայության մասին կեղծ պնդումը:

 

Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ ևս մեկ անգամ հայտարարելով, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան: