ՊԲ ստորաբաժանումները թողնում են դիրքերը Եվլախում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն․ ՌԴ խաղաղապահ առաքելություն

ՊԲ ստորաբաժանումները թողնում են դիրքերը Եվլախում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն․ ՌԴ խաղաղապահ առաքելություն

Ռուսաստանի Դաշնության զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահների «Տելեգրամ»-ի ալիքը։

 

« Բացի այդ, Ղարաբաղի զինված կազմավորումները թողնում են իրենց դիրքերը Եվլախում հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Այսօրվա դրությամբ հանձնվել է ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, նռնակներ, ականանետեր, հակատանկային կառավարվող հրթիռներ, զենիթահրթիռային համալիրներ»,- նշված է հաղորդագրության մեջ։