ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունը

ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունը

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի պահպանմանը։

 

Անցած 24 ժամվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։