2023 թվականի սեպտեմբերի 3-ից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը վստահվել է գեներալ-մայոր Կուլակով Կիրիլ Դենիսովիչին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։



