ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են

 

Անդրանիկ Արշակի Անտոնյանը

 

Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը

 

Վաչագան Սարոյի Վարդանյանը

 

Նարեկ Կարենի Պողոսյանը:

 

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

 

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի զատ, կիրառում է նաև ականանետ:

 

Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

 

ՀՀ ԶՈՒ համապատասխան  ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման  միջոցառումներ:

 

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: