ՊՆ խոսնակը հերքել է լուրերն առ այն, թե այսօր քաշքշուկ է տեղի ունեցել ՊՆ տեղակալի և անհետ կորած ու զոհված ծնողների միջև

ՊՆ խոսնակը հերքել է լուրերն առ այն, թե այսօր քաշքշուկ է տեղի ունեցել ՊՆ տեղակալի և անհետ կորած ու զոհված ծնողների միջև

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հերքում է մամուլում հրապարակված լուրերն առ այն, որ այսօր քաշքշուկ է տեղի ունեցել ՊՆ տեղակալ Արման Սարգսյանի ու անհետ կորած ու զոհված ծնողների միջև:

 

Նա, մասնավորապես, ասել է. «Քաշքշուկի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ծնողները հանդիպել են ՊՆ տեղակալ Արման Սարգսյանի հետ, այժմ ընթացքի մեջ է վարչության պետի հետ հանդիպումը:

Պաշտպանության նախարարի տեղակալը ծնողներին հայտնել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում անհատական հանդիպումներ ունենալ ծնողների հետ»: