Հերթական ապատեղեկատվությունն է․ ԱՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ին

Հերթական ապատեղեկատվությունն է․ ԱՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ին

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 27-ին' ժամը 12:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Քարվաճառի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։