Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ

Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ։

 

Ինչպես հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը, հայկական կողմում տուժածներ չկան։

 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։