Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Ճարտարի ուղղությամբ․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Ճարտարի ուղղությամբ․ ԱՀ ՊՆ

Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը' հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։

 

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

 

Հայկական կողմում տուժածներ չկան։

 

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։