Մանրամասներ Ադրբեջանի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողի վիճակից

Մանրամասներ Ադրբեջանի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողի վիճակից

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է հունիսի 15-ին Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողի անունը:

 

«Այսօր Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողն է Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.)»,-այս մասին նշված է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

Վիրավորում ստացած զինծառայողին այս պահին վիրահատում են, վիճակը գնահատվում է կայուն ծանր։