ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքումյս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

 

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

 

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

 

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 287,5 տոննա մարդասիրական օգնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։