Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին. ՊՆ

Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին. ՊՆ

1-ին զորամիավորման ենթակայությամբ զորամասերից ևս մեկում ներդրվել է սննդի մատակարարման նոր կարգը:

 

Այս մասին տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից:

Սննդի մատակարարման նոր կարգն արդեն իսկ ներդրված է մոտ երեք տասնյակ զորամասերում:

 

Ծրագրի և մատուցվող սննդակարգի վերաբերյալ զինծառայողների շրջանում առկա է դրական մեծ արձագանք. զինծառայողները գոհ են սննդի որակից և սպասարկումից: