«Ժողովուրդ»․ Զինվորի մահվան առնչությամբ հարցաքննվել և զննության է ենթարկվել ամբողջ զորամասը

«Ժողովուրդ»․ Զինվորի մահվան առնչությամբ հարցաքննվել և զննության է ենթարկվել ամբողջ զորամասը

«Դիլիջանի ուսումնական կենտրոնում երեկ ծառից կախված գտած զինվորի մահվան առնչությամբ իրավապահ համակարգում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տարբեր վարկածներ են քննում: Երեկ' դեպքից հետո, զորամասում սկսվել է քննություն, հարցաքննվել և զննության է ենթարկվել ամբողջ զորամասը՝ պարզելու կատարվածի հնարավոր պատճառները:

 

Հիշեցնենք' նոյեմբերի 26-ին' ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000 թ.) դին՝ ծառից կախված վիճակում:

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: