Սարսափելի դեպք. Զինվոր է ինքնասպան եղել

Սարսափելի դեպք. Զինվոր է ինքնասպան եղել

 ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ Նոյեմբերյանի N զորամասում դժբախտ դեպք է տեղի ունեցել:

 

Մասնավորապես՝ զորամասում ծառայող զինվորներից մեկն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով: ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ Պաշտպանության նախարարության հետ:

Գերատեսչության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց մեր տեղեկությունը: Երբ հետաքրքրվեցինք՝ ով է ինքնասպան եղած զինվորը, ինչու է այդ քայլին դիմել, Հովհաննիսյանը չմանրամասնեց. «

Առայժմ այսքանը կարող եմ ասել: Մանրամասները՝ լրացուցիչ կհայտնենք»: