Կարևոր տեղեկություն  հայկական կողմի արձանագրած զոհերի թվից

Կարևոր տեղեկություն հայկական կողմի արձանագրած զոհերի թվից

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», կապ հաստատելով առողջապահության նախարարության հետ, պարզաբանում է, որ շրջանառվող 4005 թիվը կեղծ է։

 

Փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) զոհերի թիվը 3577 է։ 428 մարմինները, որոնցից վերցված փորձանմուշները ԴՆԹ փորձաքննություն են անցնում, ներառված են ԱՆ կողմից հրապարակված 3577 զոհերի թվի մեջ։