Ստուգումներ մարտական հենակետերում. ՊՆ

Ստուգումներ մարտական հենակետերում. ՊՆ

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ:

 

Ստուգվել է դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների պատրաստվածության աստիճանն ու համապատասխան փաստաթղթերի առկայությունը, կեցության պայմանները։

 

Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։