Մեզնից լավ ոչ ոք մեզ չի պաշտպանի

Մեզնից լավ ոչ ոք մեզ չի պաշտպանի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. « ...Այստեղ խաչվում են գերտերությունների եւ տարածաշրջանի մի շարք երկրների շահերը, ինչը իր ազդեցությունն է թողնում կարգավորման գործընթացի վրա: Այստեղ շահագրգռված են համաշխարհային երկու բեւեռները՝ Արեւմուտքն ու Ռուսաստանը, ինչպես նաեւ համաշխարհային երրորդ բեւեռին ձգտող Չինաստանը:

 

Արցախը եւ Հայաստանը պետք է միասնական ու միակամ գործեն, որպեսզի կարողանան այս գերպայքարում հաղթող լինել: Մենք թշնամուն չպետք է գերագնահատենք, բայցեւ թերագնահատելն էլ ճիշտ չէ:

 

«Տարածքներ՝ խաղաղության դիմաց»  հայավնաս ձեւաչափը ՀՀ պաշտպանության նախարարը վերաձեւակերպել է. «Մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:

 

Սա թերեւս ամենապարզ պատասխանն է, որ կարելի է տալ Բաքվին, որպեսզի հասկանան մեր զինված ուժերի մարտունակության եւ պատրաստվածության աստիճանը եւ՛ զինական եւ հոգեպես ամուր լինելու տեսանկյուններից:

 

«Հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ մի բան չի զիջվելու»,-ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները: Խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու հարց է դրված: Ավելացվելու են այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»:

 

Մեր եւ մեր սարերի պատմությունը մեզ ապացուցել է, որ այլոց նավերը մեր սարերը չեն կարողանալու բարձրանալ, այլոց զինվորները մեր քարերի վրա հոգնած ու հպարտ չեն քնելու, առավել եւս մեր շահերի համար չեն նահատակվելու...

 

Մե՛նք ենք մեր սարերը պաշտպանելու եւ պարտավոր ենք մեր բոլո՛ր սարերի տերը լինել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: