Աչքովս եմ տեսել 5 հակատանկիստ կնոջ. Արծրուն Հովհաննիսյանը՝ կանանց սխրանքների մասին

Աչքովս եմ տեսել 5 հակատանկիստ կնոջ. Արծրուն Հովհաննիսյանը՝ կանանց սխրանքների մասին

5 հակատանկիստ կին  շահագործում են հակատանկային մեր միջոցները: Այսօր մամուլի ասուլիսում ասաց ՊՆ աշխատակից Արծրուն Հովհաննիսյանը:

 

ՊՆ աշխատակցի խոսքով՝ ծանոթ է հիանալի դիպուկահար կանանց, ծանոթ է հրետանավոր մի կնոջ: «Լսել եմ ու շատ կուզեմ ծանոթանալ վաշտի կին հրամանատարի հետ: Լսել եմ նաև, թե ինչպես մի կին վեց ամսական երեխային թողել է մոր խնամքին եւ եկել  պատերազմի»,- մանրամասնեց պարոն Հովհաննիսյանը:

 

Նա ասաց, որ պատերազմում մեր կանայք փայլուն են դրսեւորել իրենց, որի մասին դարձյալ կխոսեն:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել Արցախի դեմ, որին մասնակցում են Թուրքիան եւ վարձկանները: Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը, լրագրողներին, հրթիռակոծել է եկեղեցին: