ՀՀ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությանը ներգրավված է մեծաքանակ սպառազինություն և տեխնիկա

ՀՀ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությանը ներգրավված է մեծաքանակ սպառազինություն և տեխնիկա

ՀՀ-ում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը ներգրավված է մեծաքանակ սպառազինություն և ռազմական տեխնիկա:

 

Ինչպես  հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժությանը մասնակցող 1-ին զորամիավորման ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ և պատրաստ են պայմանական մարտական խնդիրների կատարմանը: