Շուշան Ստեփանյանը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

Շուշան Ստեփանյանը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է․

«Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

 

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ' հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց:

 

 

Իմանալ ավելին

Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում' 10 անգամ

Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում' 3 անգամ։

Բարձրունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում' 1 անգամ»