Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1920թ. հուլիսի 12-ին Առաջաձոր գյուղում հրավիրվում է Կապանի երկրորդ ներկայացուցչական արտակարգ ժողովը, որին բոլոր գյուղերից մասնակցում էին երկուական ներկայացուցիչ։ Քննարկվելու էր մեկ հարց՝ Կապանը կռվելո՞ւ է, թե՞ ոչ։ Նժդեհը որոշում է չմասնակցել ժողովին, որպեսզի պատգամավորներն անկաշկանդ իրենց տեսակետը ներկայացնեն։ Մթնոլորտը ծանր էր, եւ ոչ ոք չէր ցանկանում պատասխանատվությունը վերցնել իր վրա։ Ստիպված Նժդեհը վերադառնում է ժողովատեղի եւ ասում իր հայտնի խոսքերը։



