Բջջային կապի սակագները հունվարի 1-ից կնվազեցվեն. ԱՀ նախագահ

Բջջային կապի սակագները հունվարի 1-ից կնվազեցվեն. ԱՀ նախագահ

Արցախում կունենանք մատչելի և որակյալ բջջային կապ:

 

Այս  մասին   սեպտեմբերի   2-ին  Կառավարության ընդունելությունների տանը  կայացած   մամուլի ասուլիսի  ժամանակ   ասել է  Արցախի Հանրապետության նախագահ  Արայիկ  Հարությունյանը:

 

Ինչպես փոխանցում  «Արցախպրես», ըստ  նախագահի՝  առաջիկա  օրերին  Արցախի  հիմնական  մասում  լինելու  է  բարձրակարգ  «3G»  համակարգ,    իսկ  «4G»  համակարգը 2021  թվականին  գործելու  է    Ստեփանակերտում  և  մնացած   խոշոր  բնակավայրերում:

 

«Արցախում կներդրվի Հայաստանի կապի որակին և գնին համապատասխան բջջային կապ:  Հունվարի  1-ից    լինելու  է  առաջին  կտրուկ նվազեցումը, երկրորդը՝    հուլիսի  1-ից, իսկ   2022  թվականի   հունվարի  1-ից՝  Հայաստանի  գներին  համապատասխան  կապ: Սա  մեր    որոշումն  է,  անկախ   այն  բանից,    թե  նոր  օպերատոր   կունենանք,  թե  ոչ:  Ի  դեպ, նշեմ, որ Արցախում  նոր  օպերատորի մուտքի   հետ  կապված՝  լուրջ  առաջարկություն  երբևէ   չենք  ստացել,   և   պետք  է  առկա  օպերատորի   հետ   գալ   համաձայնության»,-մասնավորապես  ասել է  Ա. Հարությունյանը: