Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ պատերազմի հարցի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ պատերազմի հարցի մասին

«Վախը ճիշտ բառ չէ օգտագործելու համար, որովհետև Հայաստանի Հանրապետությանը ժողովրդավարական պետություն է և իրականացնում է փոփոխություններ՝ երկրի դիմակայունության բարձրացման համար: Ինչ վերաբերվում է տարածաշրջանային ապակայունացմանը, ցանկացած մարդու մոտ առաջանում են մտավախություններ»: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական «The Telegraph»-ին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե ինքն ունի՞ վախ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է սկսվել երրորդ լայնամասշտաբ պատերազմը:

 

Նա հայտնեց, որ կարևոր է արձանագրել հարաբերությունների միջպետական բնույթը:

 

«Թեպետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, ես պարտավո եմ հղվել մեր կողմից ստորագրված փաստաթղթերին: Եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպետք է հարգի իր կողմից ստորագրած փաստաթղթերը, կարող է իր հարևան ցանկացած երկրի վրա հարձակվել»,-նշեց նա:

 

Հաղորդավարի դիտարկմանը, թե եթե Հայաստանը ստանա իր ուզած  միջազգային երաշխիքները, հավատու՞մ է, որ Ալիևը կպահպանի իր պայմանավորվածությունները, վարչապետը նշեց, որ հավատում է Աստծուն ու կարծում է, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է հետևել իր ստանձնած պարտավորություններին: