Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը գրում է.
Համակարգելով նաև նախակրթական ոլորտը, չէի կարող անտարբեր մնալ և մեծ ցավով պիտի արձանագրեմ, որ վերջին ժամերին համացանցում մեծ թափով տարածվող սահմռկեցուցիչ տեսանյութը այո՛ , դատապարտելի է և անընդունելի , հատկապես այն պարագայում, երբ երևույթը տեղի ունենում այն միջավայրում որտեղ երեխան պիտի ստանա ֆունդամենտալ գիտելիքներ, սկզբնական տարրական վարվեցողության կանոններ, էթիկետ, հանդուրժողականություն, և ապրումակցելու կարողություն։
Այնուամենայնիվ լիահույս եմ, որ այս դեպքը սթափության ազդակ կդառնա ոլորտում աշխատող ներկայացուցիչների համար։ Ցավալի է հատկապես այն հանգամանքը , երբ մեկ դեպք կարող է վայրկյանապես «ջուրը գցել» այս չափազանց պատասխանատու և ծանր ոլորտի ներկայացուցիչների կատարած անձնվեր գործն ու ներդրումը։
Միևնույն ժամանակ կո՛չ եմ անում զերծ մնալ տեսանյութի տարածումից, հասկանալի պատճառներով։