Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը արդեն տևական ժամանակ է ինչ հեռուստատեսային դադարի մեջ է ու չի ներկայանում նոր հեռուստանախագծերով։ Մի առիթով դերասանուհին շեշտել էր, որ պատրաստ է ընդունել գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ, սակայն հեռուստասերիալներում, գոնե հիմա, դերասանուհուն չենք տեսնի։ Ի տարբերություն էկրանային այս պասիվությանը՝ Տաթևիկը բավականին ակտիվ է սոցիալական հարթակներում, հաճախ է կիսվում նոր հրապարակումներով ու ճամփորդություններից կադրերով։
Տաթևիկը մեկ անգամ անգամ չէ, որ ասել, ինչպես նաև՝ ցույց է տվել, թե ինչքան կապված է եղբոր հետ։ Նրանք հաճախ են հանդես գալիս համատեղ ջերմ հրապարակումներով։
Եվ այսօր դերասանուհին հետևորդների հետ կիսվել էր իր համար ուրախալի նորությամբ։ Եղբայրը ամուսնության անակնկալ առաջարկուփյուն է արել սիրելիին, որը բավականին հուզիչ ու գեղեցիկ է ստացվել։ Թե՛ Տաթևը, թե՛ հարսնացուն, չեն կարողացել զսպել արցունքները։ StarNews-ը ձեզ է ներկայացնում բացառիկ կադրերը։