Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների' Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

 

Ադրբեջանական պատվիրակությունը կրկին Ռուսաստանից ներողություն է խնդրել սեպտեմբերի 20-ին ԼՂ-ում ռուս խաղաղապահների ողբերգական մահվան համար' ռուսական կողմին վստահեցնելով, որ մանրակրկիտ հետաքննությունն է անցկացվում, որն արդեն իսկ արդյունքներ է տալիս, և բոլոր մեղավորները իրենց արժանի պատիժը կստանան:

 

Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում' շեշտը դնելով հումանիտար բաղադրիչի վրա: Քննարկվել են նաև արդիական մի շարք հարցեր: