Ադրբեջանը թույլ չի տալիս ԼՂ-ին վերցնել իր վերահսկողության տակ գտնվող զինվորների և խաղաղ բնակիչները դիերը. Բեգլարյան

Ադրբեջանը թույլ չի տալիս ԼՂ-ին վերցնել իր վերահսկողության տակ գտնվող զինվորների և խաղաղ բնակիչները դիերը. Բեգլարյան

Հրադադարից հետո արդեն 32 ժամ Ադրբեջանը թույլ չի  տալիս Լեռնային Ղարաբաղին վերցնել շատ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

 

«Հրադադարից հետո՝ 32 ժամ, Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին վերցնել իրենց վերահսկողության տակ գտնվող մեր շատ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր։ Անշուշտ, շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» մոտեցման օրինակ է», - գրել է նա։