Ադրբեջանը պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Ադրբեջանը պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասվում է X (նախկին Twitter) սոցցանցում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ․

 

«Ես հնարավոր ամենախիստ ձևով դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ռազմական գործողությունները, մասնավորապես բնակեցված շրջաններում, անհապաղ պետք է դադարեցվեն, քաղաքացիական բնակչության կյանքը պետք է պաշտպանվի։ Ադրբեջանը պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին»,-նշել է նա։