Ռուս խաղաղապահների անվտանգությունը Կրեմլի համար առաջնահերթություն է․ Պեսկով

Ռուս խաղաղապահների անվտանգությունը Կրեմլի համար առաջնահերթություն է․ Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 19-ին խոսել է ռազմական գործողությունների վերսկսման պայմաններում Ղարաբաղում մարդկանց անվտանգությունն ապահովելու համար ռուս խաղաղապահների քրտնաջան աշխատանքի մասին։

 

Նա հավելել է, որ Կրեմլը կապի մեջ է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի հետ։

 

«Մեր զինվորականները անմիջական կապի մեջ են կողմերի հետ։ Բոլոր շփումները հիմնականում զինվորականների միջոցով են։ Առայժմ մենք տեղեկություն չունենք, թե արդյոք ինչ-որ բան սպառնում է մեր խաղաղապահների կյանքին։ Իհարկե, դա մեզ համար կարևոր առաջնահերթություն է»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Կրեմլն աշխատում է տարածաշրջանում իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ​​հուն տեղափոխելու ուղղությամբ։