Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են ձեռք բերվել համապատասխան համաձայնություններ․ ՌԴ նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են ձեռք բերվել համապատասխան համաձայնություններ․ ՌԴ նախագահ

Ինչ ես լսեցի նախագահ Ալիևի ելույթից, որ նա խոսեց այն մասին, թե պայմաններ են ստեղծվում կապված սահմանների ճանաչան համար՝ հաստատված համաձայնագրերին համապատասխան, դեռևս 1991 թվականի համաձայնագրին համապատասխան, այդ պայմանները հիմք են տալիս ենթադրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են ձեռք բերվել համապատասխան համաձայնություններ, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների հարցում։

 

Այս մասին ԵԱՏՄ գագաթնաժողովին ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ կարճ ժամանակ բանավեճ էր ծավալվել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

 

 

Պուտինը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի պայմանավորվել այն ամենի մասին, ինչն ընկած է տնտեսական զարգաման ոլորտում ինչպես Ադրբեջանի , այնպես էլ Հայատանի համար և ամբողջ տարածաշրջանի համար։ «Դե, ինձ թվում է՝ մենք ժամանակ կունենանք եռակողմ ձևաչափով այդ ամենը քննարկել մանրամասն»,- ընդգծեց նա։