Ինչպես է Սերժը դավաճանում հայ ազգին. բացառիկ տեսանյութ

Ինչպես է Սերժը դավաճանում հայ ազգին. բացառիկ տեսանյութ

Մենք դա չենք անում և մենք դա ասում ենք, որ փոխզիջում է, և փոխզիջում է նաև այն, որ Հայաստանը հիմա հայտարարում է, որ համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի, այսինքն՝ երկրորդ անգամ նորից հանրաքվե անցկացնելուն: Այս մասին 2005 թվականին ասել է այն ժամանակ ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ի պատասխան Թուրք-ամերիկյան ասոցիացիայի ներկայացուցչի այն հարցին, թե ինչպես աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը, եթե Հայաստանն ինքը դա չի անում։

 

Հիշեցնենք, որ կրկնակի հանրաքվեին բազմիցս անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փաստարկներ ներկայացրել: «Հայկական կողմի ամբողջ ասելիքը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և միանգամայն օրինական եղանակով, այն է՝ հանրաքվեով դուրս է եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից։ Սա եղել է հայկական խոսույթը 1991 թվականից ի վեր, և ահա 2000-ականների կեսին Մադրիդյան սկզբունքները և Մադրիդյանի ձևակերպումներն ընդունելով, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-«Դաշնակցություն» եռյակը, փաստորեն, Լեռնային Ղարաբաղը վերադարձրել է Ադրբեջանի կազմ, որովհետև ասել են, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն Արցախի կարգավիճակը չի որոշել, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը այդ հանրաքվեով անկախություն չի ստացել, կարգավիճակ չի ստացել, և այդ կարգավիճակը որոշվելու է ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով։

Ավելին, Մադրիդյան սկզբունքներով բացառվել է Լեռնային Ղարաբաղի չլինելը Ադրբեջանի կազմում: Ինչու՞:

Որովհետև այդ սկզբունքներով Ադրբեջանը վետոյի իրավունք է ստացել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հարցում, այսինքն՝ ուներ հնարավորություն իր համար ոչ ցանկալի որևէ կարգավիճակի ամրագրում թույլ չտալու համար, և դա կարելի է ցույց տալ կոնկրետ օրինակով։ Մադրիդյան փաթեթներով նախատեսվում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում։

 

Ադրբեջանն ասում էր, որ հանրաքվե պետք է տեղի ունենա ոչ շուտ, քան 50 տարի անց, Հայաստանն ասում էր, թե համաձայն չէ Ադրբեջանի դիրքորոշումներին՝ հանրաքվեն պետք է տեղի ունենա 5 տարի անց։ Ադրբեջանն ասում էր, որ համաձայն չէ Հայաստանի դիրքորոշմանը։ Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ հանրաքվեն տեղի չէր ունենա ո՛չ 5 տարի անց, ո՛չ էլ 50 տարի անց, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չէր ունենա վերջնական կարգավիճակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

Մանրամասները՝ տեսանյութում