Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ. նախատեսված է ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպում

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ. նախատեսված է ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

 

Այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

 

Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում: