Սուրեն Պապիկյանի ազատման լուրը չի համապատասխանում իրականությանը․ նման լուրերը Պապիկյանի դեմ կազմակերպված էժան շահարկումներ են

Սուրեն Պապիկյանի ազատման լուրը չի համապատասխանում իրականությանը․ նման լուրերը Պապիկյանի դեմ կազմակերպված էժան շահարկումներ են

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է,

 

Վերջին օրերին ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից կեղծ լուրեր են տարածվում առ այն, թե Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ազատվելու է աշխատանքից։

Սուրեն Պապիկյանի ազատման լուրը չի համապատասխանում իրականությանը, Պապիկյանը շարունակելու է իր աշխատանքը՝ իրականացնելով բարեփոխումներ զինված ուժերում։

Իսկ վերջին օրերին տեղեկատվական ստահոդ՝ իրականության հետ աղերս չունեցող լուրերով Պապիկյանի դեմ կազմակերպված արշավը էժան շահարկումների դաշտից է, որի նպատակ պաշտպանության ոլորտում իրականացվող հսկայածավալ աշխատանաքի որակազրկումն է։