Սաղաթելյանին կհասկանան միայն անգլիացի գիտնականները

Սաղաթելյանին կհասկանան միայն անգլիացի գիտնականները

Իշխան Սաղթելյանն այսօր նշել է, որ իշխանափոխության համար իրենց պայքարը չի դադարել, շարունակվում է։ Ավելին, այն որոշակի արդյունք է տվել։ Թե ինչ արդյունքի մասին է խոսում Սաղաթելյանը՝ թերևս կիմանան միայն անգլիացի գիտնականները։

Վանցեյանը մի ժամանակ հայտարարում էր, թե երբ ոտքը գետնին խփի 200 հազար մարդ դուրս կգա փողոց, Իշխան Սաղաթելյանն էլ՝ ընդդիմության նոյեմբերի սկզբին տեղի ունեցած հանրահավաքից մի քանի օր առաջ հայտարարել էր, որ 100 հազար մարդ կհանի փողոց։ Թե որքան մարդ է դուրս եկել փողոց՝ Վանեցյանի ոտքը գետնին խփելուց և Իշխան Սաղաթելյանի կոչերից հետո՝ տեսան բոլորը։

Վանեցյանը ոտքը գետնին խփելուց հետո ոչ թե մարդկանց դուրս բերեց փողոց, այլ ինքը դուրս եկավ Ազգային ժողովից։ Իշխան Սաղաթելյանը՝ փողոցում 200 հազար մարդ չկարողանալով հավաքել գնաց Ազգային ժողով։

Սաղաթելյանը՝ պատգամավորական մանդատից չի հրաժարվելու։ Նա այսօր մեջբերել է իր հոր խոսքը, ով Իշխան Սաղաթելյանին ասել է․ «տղա ջան այս պայքարից հետ կանգնել չկա»։ Սաղաթելյանը հավանաբար այս խոսքերը հասկացել է՝ մանդատից հետ կանգնել չկա իմաստով։


Մկրտիչ Իսրայելյան

Zarkerak.am