Տիկին Խամոյան Արարատ Միրզոյանին չեք կարողանում գտնել, շե՞նքն էլ չեք կարողանում գտնել Արտաքին գործերի նախարարաության, կարող եմ տեղը ցույց տալ, կարող եմ վարորդ էլ տրամադրել, քանի որ ԱԳ նախարարը առաջարկել է գալ և ծանոթանալ ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղարկած նամակին, առաջարկներ: Այս մասին Ազգային ժողովում անդրադառնալով «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանի դիտարկմանը, որ չի կարողանոմ գտնել Արարատ Միրզոյանին՝ խոստացած փաստաթղթերին ծանոթանալու համար:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ սեպտեմբերի 27-ից հետո պատերազմի հավանականությունը միշտ գրեթե նույնն է եղել, այսինքն շատ բարձր է եղել:
«Ձեր օրակարգը հետևյալն է. Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը ոնց կարողանաք այստեղ քաղաքաքկան շահարկում անել և զուգորդված խոսակցություն Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ: Ընդդիմադիր թևի գերակշիռ մասի խոսքը ինչ-որ զուգադիպությամբ համընկնում է ադրբեջանական բանակի գործողությունների հետ»,-ասաց նա՝ իր խոսքը ուղղելով ընդդիմությանը: