Կրտսեր սերժանտը իր պրոֆեսիոնալ աշխատանքը իր արարմունքով ցույց տվեց

Կրտսեր սերժանտը իր պրոֆեսիոնալ աշխատանքը իր արարմունքով ցույց տվեց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 22-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկ Լ. Արշակյանը, ծառայություն կատարելիս, Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում նկատել է մի քաղաքացու, ում գոտկատեղին ակնհայտ երևացել է ատրճանակի նմանվող առարկա:

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրտսեր պարեկը մոտենալով այդ քաղաքացուն, նրան հրավիրել է ոստիկանության Կումայրիի բաժին:

 

Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ այդ քաղաքացին Գյումրիի բնակիչ 22-ամյա Արմեն Խ.-ն է: Նրա անձնական խուզարկությամբ գոտկատեղի հատվածում հայտնաբերվել է ատրճանակ և ծալովի դանակ:

 

Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։