Նիկոլ Փաշինյանի ապտակը՝ Սերժ Սարգսյանին

Նիկոլ Փաշինյանի ապտակը՝ Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հակադարձեց Կառավարության հասցեին «թրքասեր», «թրքամետ» գնահատականներին:

«Այս կոնտեքստում կասկածի տակ է դրվում ընդհանրապես խորհրդարանական մեծամասնության և Կառավարության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ: 2018-2021թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 9 հռչակագիր է ընդունվել: 2008-2018 թթ. ընթացքում, ընդ որում՝ այդ 10 տարվա մեջ Ցեղասպանության 100-րդ տարելիցը ևս կա, 20 այդպիսի բանաձև է ընդունվել: Այսինքն՝ 3 տարվա ընթացքում էս առումով արվել է նախորդ 10 տարվա արվածի 45-50 տոկոսի չափով աշխատանք:

Եվ, ի միջի այլոց, տեղի է ունեցել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում գլխավոր և շրջադարձային իրադարձություններից մեկը. ԱՄՆ վերին և ստորին պալատներն ընդունել են Հայոց ցեղասպանությունը, և, ի վերջո, այն ընդունել է ԱՄՆ նախագահը:

Ես ուզում եմ նաև հետևյալն ասել, որ եթե ՀՀ կառավարությունն ուզենար, որ չընդունվի այս բանաձևը, դա միանշանակ տեղի կունենար, ինչպես տեղի է ունեցել: Բացե՛ք համացանց արտահոսած տեղեկատվությունը: Հիմա մեզ թրքասիրության մեջ մեղադրողները ո՛նց էին ժամանակին Ամերիկային համոզում, թե մի՛ ընդունեք Ցեղասպանությունը:

Հիմա մեզ եկել մեղադրում են թրքասեր լինելու մեջ: Մեկ էլ դա ի՛նչ թեմա է՝ թուրքը մեր թշնամի՞ն է, թե՞ չէ: Դա որևէ մեկի հայտարարությամբ չի որոշվում, դա պատմական իրողություն է: Մենք ուրիշ բան ենք ասում. այդ թշնամանքը պետք է կառավարվի: Եվ մենք, այո՛, հստակ գնալու ենք այդ ճանապարհով: Չի կարելի թույլ տալ, որ այդ թշնամանքն անընդհատ անկառավարելիության դրսևորումներով արտահայտվի»,- նշեց Փաշինյանը:

 

Նկատենք, որ ԱՄՆ-ին Սերժ Սարգսյանն էր խնդրում, որ չճանաչեն հայոց ցեղասպանությունը: