Տեղեկացրել ենք, որ օրեր առաջ ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հրապարակել էր իր հարազատ քույրիկի'Նունիկի հետ համատեղ տեսանյութ, որտեղ երևում էր, որ Նունիկը հղի է:
Նրանք այս կերպ որոշել էին հայտնել այս լուրը իրենց հետևորդներին:
Նունիկը, ով դուստր ունի'5-ամյա Մանեն, դեռ տարիներ առաջ հայտնել է, որ ամուսնալուծվել է:
Դե իսկ վերջին մեկ տարվա ընթացքում նասիրահարվել է, ամուսնացել, հղիացել, իսկ շուտով կրկին անգամ կմայրանա:
Հետաքրքիրն այն է, որ քույրերը չեն բացահայտել, թե ով է երեխայի հայրը, սակայն նշել են, որ ազգությամբ հայ է:
Ըստ մեր տեղեկությունների' մոտ օրերս, Նունիկի դստեր ծննդյան օրը, նրանք կհայտնեն նաև երեխայի սեռը:
Դե իսկ հայ ամուսնուն նրանք պատրաստվում են դեռևս խնամքով թաքցնել:
Հիշեցնենք, որ Գոհարը ևս ամուսնալուծված է, ունի որդի'3-ամյա Գասպարը: