Մագան պատասխանում է Մհեր Բաղդասարյանին և Անահիտ Կիրակոսյանին

Մագան պատասխանում է Մհեր Բաղդասարյանին և Անահիտ Կիրակոսյանին

StarNews-ը ներկայացրել էր Tete a Tet-ի հերթական թողարկումը, որի հյուրը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն էր:

 

Հաղորդման ընթացքում Մհերը նշել է, որ Անահիտենց սերնդի համար ամենադժվարն է լինել ոլորտում, քանի որ նրանք չափազանց անցումային շրջանում են իրենց մասնագիտությունն ընտրել, նրանք միևնույն բեմում են եղել Գալյա Նովենցի հետ, և միևնույն սիթքոմում են նկարահանվում Մագա Հարությունյանի հետ:

 

«Սովորաբար սերնդափոխությունն ու ոլորտի փոփոխությունը աստիճանաբար է լինում, Ձեր դեպքում դուք համ տեսել եք Գալյա Նովենցին և մի բեմում եք եղել նրա հետ, համ նկարահանվում եք Մագա Հարությունյանի հետ սիթքոմերում,և երկուսն էլ Վիքիպեդիայում դերասանուհի են:Հիմա ինչպես անել, որ չթքեթ Ձեր սովորածի վրա, բայց միևնույն ժամանակ լինեք ոլորտում»,- հարցադրումով ներկայացավ Մհերը:

 

Անահիտը նշեց, որ սովորել է Սոս Սարգսյանի կուրսում, տեսել վարպետին և լսել իր խոսքը, և այո, այսօր նկարահանվում եմ շատ մարդկանց հետ, ովքեր Տիկ Տոկից են ու դերասան չեն մասնագիտությամբ, ինչն էլ իրեն զայրացնում է:

 

StarNews-ի հետ զրույցում Մագան անդրադարձել է տվյալ զրույցին'նշելով, որ ինքը որևէ վատ բան չի տեսնում այդտեղ: Նա նշեց, որ լավ հարաբերություններ ունի և´ Մհերի, և´ Անահիտ Կիրակոսյանի հետ և որևէ այլ տողատակ չի տեսնում: Մագան նաև նշեց, այս ամենը իրեն չի կարող վերաբերվել, քանի որ ինքն ունի դերասանի կրթություն:

 

«Ես ունեմ դերասանի կրթություն,հետևաբար Անահիտ Կիրակոսյանի հնչեցրած արտահայտությունն ինձ չի վերաբերում: Մհերը համեմատական է անցկացրել իմ և Գալյա Նովենցի միջև, իհարկե ես դեռ չեմ հասել Գալյա Նովենցին, բայց կյանքը դեռ առջևում ա: Այո, ես և Գալյա Նովենցը Վիկիպեդիայում ներկայացվում ենք որպես դերասանուհի, իհարկե դա փաստա, որ նա իր պրակտիայում շատ ավելի շատ բանա արել նախ միայն իմ ու իր տարիքը հաշվի առնելով, կամ ոլորտում մեր գործունեության ժամանակահատվածը: Իմ, Անահիտի և Մհերի հարաբերությունները շատ լավ բարիդրացիական են»,- մեզ հետ զրույցում նշեց Մագան: